Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 12-01-2018, 02:06
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հունվարի 11-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 110-րդ կմ-ին «Ford Tourneo» մակնիշի 29 UU 483 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ռ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել:

Փրկարարները «Ford Tourneo» մակնիշի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի. տուժածներ չկան:
Դիտումներ: 3262 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН